Ոչ մի հարված մուրճով. հանեցիք փաթեթից, և պատրաստ է:
Երուսաղեմի Հրեական համալսարանի աշխատակիցները ցույց են տվել 3D տպագրությամբ փայտե մասեր, որոնք կարող են ինքնուրույն հավաքվել որպես կահույքի: Դա կվերացնի դարակներ կամ աթոռներ հավաքելու անհրաժեշտությունը. բավական կլինի նյութերը փաթեթից դուրս բերել, և նրանք իրենք կստանան ցանկալի իրի ձևը:
Մասերը պատրաստված են թեփից՝ խառնված ցելյուլոզային նանոբյուրեղներով և քսիլօգլյուկանով։ Ստացված նյութով հագեցնում են 3D տպիչը, որը տպում է մասերը տարբեր արագությամբ՝ կախված նրանից, թե վերջում ինչ ձև պետք է ստանան։

Քանի դեռ դետալը թաց է, այն հարթ է, իսկ երբ չորանում է, ճկվում է տպագրության թելադրած ձևով։ Ստեղծողների կարծիքով՝ նոր տեխնոլոգիան կնվազեցնի նյութերի առաքման և, իհարկե, դրանց հավաքման արժեքը։ Արդյունքում կահույք արտադրողը կկարողանա հաճախորդին ուղարկել հարթ տախտակ՝ հերմետիկ փաթեթավորմամբ: Փաթեթից հանելուց հետո այն կչորանա և կվերածվի, ասենք, ձևավոր դարակի։
Ներկայում մշակումը հայեցակարգային փուլում է։ Առայժմ տեխնոլոգիան թույլ է տալիս տպել միայն փոքր մասնիկներ։ Նյութն ինքը նույնպես բարելավման կարիք ունի. այժմ դրանից հնարավոր չի լինի ստեղծել բոլոր տարրերը բարդ առարկաների համար, ինչպիսիք են, օրինակ, աթոռները։
Հետագայում հեղինակները կհստակեցնեն տպիչի ճառագայթների ուղղությունները և փայտի հիմքից խոնավությունը գոլորշիացնելու մեթոդները: Գյուտարարները հույս ունեն, որ մի օր կցուցադրեն պատրաստի կահույք, որը ստեղծված կլինի ինքնուրույն ահավաքվող տեխնոլոգիայով։ Միգուցե դա կլինի հենց աթոռ:


