Condé Nast-ը նոր վավերագրական ֆիլմ է պատրաստում դիզայներ Ջոն Գալիանոյի մասին: Ֆիլմի ռեժիսորը կլինի Քևին Մաքդոնալդը, որը հայտնի է One Day in September, The Last King of Scotland և Marley ֆիլմերով: Այս մասին հայտնում է WWD-ն։
Վավերագրական ֆիլմը կկենտրոնանա Գալիանոյի կարիերայի վրա, ներառյալ նրա ներկայիս պաշտոնը Maison Margiela-ում: Ֆիլմի նկարահանումներին կմասնակցի Աննա Վինտուրը։ Նա Մաքդոնալդին կտրամադրի «ռեսուրսներ և կապեր, որոնք անհրաժեշտ են խորհրդանշական դիզայներին ներկայացնելու համար»:
Ֆիլմն առայժմ արտադրության սկզբնական փուլում է։ Արտադրությամբ զբաղվում է Anton ընկերությունը, որի նախագծերն են McMafia-ն և His Dark Materials հեռուստասերիալը և դեռևս չթողարկված «All Fun and Games» սարսափ ֆիլմը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Dior-ը գիրք է թողարկել Ջոն Գալիանոյի աշխատանքի մասին։ Այն գրել է Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի կուրատոր Էնդրյու Բոլթոնը։