Air Force 1 սպորտային կոշիկները, որոնք նախագծել է Վիրջիլ Աբլոն՝ Louis Vuitton-ի և Nike-ի համագործակցության շրջանակներում, կներկայացվեն Sotheby's-ի հատուկ առցանց բարեգործական աճուրդում: Տունը հասույթը կտրամադրի հանգուցյալ դիզայների կրթաթոշակային հիմնադրամին: Կազմակերպությունը նվիրված է աֆրոամերիկացիներին աջակցելուն, որոնք երազում են աշխատել նորաձևության ոլորտում: Այս մասին հայտնում է WWD-ն։
Սպորտային կոշիկներն առաջին անգամ ցուցադրվել են տղամարդկանց գարուն-ամառ 2022 շոուի ժամանակ, Փարիզում։ Աբլոն օգտագործել է կաշի՝ Louis Vuitton-ի ֆիրմային մոնոգրամներով և շախմատի նախշով, ինչպես նաև իր սեփական ապրանքանիշի Off-White-ի էսթետիկական տարրերով՝ ներբանի վրա «AIR» տառերով և կապիչներով:
Sotheby's-ը վաճառքի կհանի ընդամենը 200 զույգ սպորտային կոշիկ։ Մրցույթը կանցկացվի հունվարի 26-ից փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում։ Մեկնարկային գինը 2000 դոլար է: