Պոտենցիալ Windows 12-ի ներկայացվի արդեն 2024 թվականին։
Microsoft-ը որոշել է անցնել Windows-ի մշակման նոր ժամանակացույցի, որը թույլ կտա ընկերությանը վերադառնալ ավելի ավանդական եռամյա թողարկման ցիկլին հիմնական համակարգի թարմացումների համար: Այd մասին հայտնում է Windows Central պորտալը։
Որպես նոր ժամանակացույցի մաս՝ Windows-ի հաջորդ տարբերակը նախատեսված է 2024 թվականին, ինչը նշանակում է, որ այն կթողարկվի 2021-ին Windows 11-ի թողարկումից ուղիղ երեք տարի անց՝ ։
Հիմնական թարմացումների միջև Microsoft-ը նախատեսում է ավելի հաճախ ափդեյթներ անել՝ Windows-ի վերջին տարբերակի օգտատերերի համար նոր հնարավորություններով: Դրանք կբաշխվեն ընթացիկ Moments ծրագրի շրջանակներում, տարեկան մինչև չորս անգամ՝ սկսած 2023 թվականից:
Microsoft-ն արդեն փորձարկել է այս թարմացման ծրագիրը՝ տարեսկզբին Windows 11-ի առաջադրանքների տողում ավելացնելով եղանակի կոճակ: Նմանապես, ՕՀ-ում կհայտնվեն ինսայդերների փորձարկած այլ նոր հնարավորություններ:
Ինչ վերաբերում է Windows 2024 թողարկմանը, այս ՕՀ-ի մասին դեռ քիչ բան է հայտնի։ Ներկայում այն գտնվում է պլանավորման և զարգացման սկզբնական փուլում, սակայն ընկերության ներսում մարդիկ դա անվանում են Next Valley: Պետք է ակնկալել, որ թարմացումը նշանակալի կլինի։


