Իտալական Moncler ապրանքանիշը հայտարարել է, որ Մայքլ Բիթլերը միացել է իր թիմին՝ որպես կայունության զարգացման հարցերով գլխավոր տնօրեն: Նախկինում Բիթլերը ղեկավարում էր Kering-ի բնապահպանական բաժինը:
Moncler-ը ներկայացրել է նաև զարգացման նոր ռազմավարություն։ Այսպիսով, մինչև 2023 թվականի աշուն ապրանքանիշը լիովին կհրաժարվի իր հավաքածուներում բնական մորթի օգտագործելուց։ Ավելի վաղ նույն քայլին էին դիմել Alexander McQueen-ն ու Balenciaga-ն, Gucci-ն, Prada-ն, Versace-ն, Burberry-ն և Chanel-ը։
Մորթու փոխարեն Moncler-ը կօգտագործի վերամշակված նյութերից պատրաստված այլընտրանք՝ վերամշակված պոլիեսթեր, նեյլոն և օրգանական բամբակ:
Մինչև 2023 թվականը բրենդի հավաքածուները կունենան ավելի շատ բնական նյութեր, որոնք ձեռք կբերվեն բնապահպանական չափանիշներին համապատասխան՝ վերամշակված նեյլոնի քանակը կհասնի 80%-ի, իսկ ապրանքանիշի խանութներն ու գործարանները կհրաժարվեն մեկանգամյա օգտագործման պլաստիկից և կանցնեն վերականգնվող էներգիայի: