Տիեզերական գործակալությունը չի դադարեցնում այլմոլորակային կյանքի որոնումները և հետևում է, որ աշխատակիցները ավելորդ շատ բան չասեն։
Black Vault-ի լրագրողներին հասանելի են դարձել NASA-ի՝ նախկինում դասակարգված տվյալները անհայտ թռչող օբյեկտների (ՉԹՕ) հետ շփումների վերաբերյալ:
Ստացված փաստաթղթերի շնորհիվ հայտնի է դարձել, որ 2021 թվականի մարտին ՆԱՍԱ-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնը խորհրդակցություն է հրավիրել «չբացահայտված օդային երևույթների» վերաբերյալ․ այդպես են այժմ այժմ կոչվում պոտենցիալ ՉԹՕ-ներին։ Նույն տարվա մայիսին Գրասենյակի աշխատակիցները հրահանգներ են ստացել պատասխանելու այլմոլորակային կյանքի որոնման, տեխնոսիգնատուրալ, ինչպես նաև անհայտ թռչող օբյեկտների հայտնաբերման վերաբերյալ:
Փաստաթղթերի համաձայն՝ NASA -ին մտահոգել է ՉԹՕ-ների նկատմամբ հետաքրքրության նոր ալիքը 2020 թվականին, երբ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակեց պոտենցիալ այլմոլորակային օբյեկտների երեք տեսանյութ։ Գրասենյակի անվտանգության տեսուչները մոտ վեց ամիս ժամանակ ունեին պարզելու պատճառները, թե կոնկրետ ինչ է պատկերված այս տեսանյութերի վրա։
Լրագրողները վկայակոչում են նաև ՉԹՕ-ների վերաբերյալ ՆԱՍԱ-ի պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի նա ակտիվորոն փնտրում է կյանքի նշաններ Երկրից դուրս, բայց դեռևս չի կարող հստակ պատասխանել՝ արդյոք մարդը մենա՞կ է Տիեզերքում ։
Չնայած այն հանգամանքին, որ այս լուրերը պատված են առեղծվածով, զարմանալի չէ, որ NASA-ն շարունակում է ուսումնասիրել կյանքը մեր մոլորակից դուրս: Առաջին հերթին դա կարևոր է ոչ միայն գիտության, այլև համընդհանուր անվտանգության համար։


