Ոչ, մենք մոտակայքում իտալական ռեստորան չգտանք։ Ամեն ինչ շատ ավելի պարզ էր։
Հուլիսին Perseverance-ը Կարմիր մոլորակից նոր լուսանկար էր ուղարկել, որում կարծես թելերի մեջ խճճված ոլորուն ինչ-որ աբն էր երևում: Համացանցում այդ գտածոն անվանեցին «սպագետի»: NASA-ի փորձագետները չկարողացան անմիջապես ճանաչել օբյեկտը, սակայն մի քանի շաբաթ անց առաջ քաշեցին սեփական վարկածը։

Այդ թելը մանրացված դակրոն ցանցային նյութի կտոր է, որը պատրաստված է պոլիեսթերային մանրաթելերի հիման վրա։ Հենց դա էլ օգտագործվել է Sky Crane-ի վայրէջքի հարթակի ջերմային ծածկույթում․ այդ նյութը պատասխանատու էր ռովերի անվտանգ վայրէջքի համար։ Նույն դակրոնը, հավանաբար, երևում էր նախորդ լուսանկարներից մեկում՝ «քսենոմորֆ մաշկով»։
NASA-ի Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայից Ջասթին Մակին հաըտնել է, որ այդ խճճված և քայքայված ցանցի կտորի արտաքին տեսքը հուշում է, որ այն ենթարկվել է շատ հզոր ազդեցության:
Վայրէջքի հարթակի բեկորներ գտնելն ինքնին անսովոր չէ ռովերների համար, սակայն Perseverance-ի հայտնաբերած օբյեկտների թիվը մի փոքր անսպասելի է NASA-ի համար: Վայրէջքը կանխամտածված է եղել գիտահետազոտական վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, սակայն մարսագնացը շարունակում է հայտնաբերել Sky Crane-ի տարբեր բեկորներ: Օրինակ` այսպիսի տեսք ունեն պարաշյուտի վայրէջքի վայրը և Perseverance-ի հետևի վահանակի մոդուլը։ Նկարն արվել է դեռ ապրիլին՝ օգտագործելով Ingenuity ուղղաթիռը։

Թիմը նախատեսում է մանրակրկիտ ուսումնասիրել գտնված բոլոր բեկորները, որպեսզի համոզվի, որ դրանք չեն ազդում առաքելության վրա կամ չեն հայտնվում այն նմուշների թվում, որոնք պատրաստվում են հետ բերել Մարսից Երկիր:


