Netflix Creative Equity Fund-ը 1 միլիոն դոլար է նվիրաբերել հարավաֆրիկյան երկրներում կինոյով և հեռուստատեսությամբ հետաքրքրված ուսանողներին: Այս մասին հաղորդում է Deadline-ը:
Կրթաթոշակային հիմնադրամի գումարը հոգալու է ոչ միայն կրթության, այլ նաև կեցության և բժշկության ծախսերը։
Մոտ ապագայում Tshikululu Social Investments խորհրդատվական ընկերության և Հարավաֆրիկյան զարգացման համայնքի հետ կանցկացվի ուսանողական մրցույթ։ Դիմելու հնարավորություն կունենան շուրջ 12 բուհի ուսանողներ, որոնց թիվն աճում է։ Ծրագիրը ներառում է Քեյփթաունի համալսարանը և կինոյի և դերասանական արվեստի դպրոցը:
Netflix-ի Աֆրիկայի քոնթենթի մասով տնօրեն Բեն Ամադասանն ասել է, որ ընկերությունը շատ ոգևորված է ապագա սցենարիստների ներուժով.
«Մենք շատ ուրախ ենք աջակցելու այն ուսանողներին, որոնք ոգևորված են այս ոլորտով»,- ասել է նա:
Netflix Creative Equity-ն ստեղծվել է 2021 թվականին և հանդիսանում է Netflix-ի ստեղծագործական կապիտալի հիմնադրամի մասը։ Նրա առաքելությունն է աջակցել տարբեր նախաձեռնությունների ամբողջ աշխարհում առաջիկա 5 տարվա ընթացքում: