Oppo Watch 3-ը և Watch 3 Pro-ն պաշտոնապես ներկայացված են. Snapdragon W5 Gen 1, sim և 15 օր ինքնավար աշխատանք։
Oppo-ն ներկայացրել է խելացի ժամացույցների երրորդ սերունդը։ Եվ, եթե առաջին Oppo Watch-ն ամբողջությամբ հիասթափություն էր առաջացրել, իսկ երկրորդը մի փոքր շտկել էր իրավիճակը և ստացել դրական արձագանքներ, ապա երրորդի բնութագրերն առավել քան արժանահավատ են հնչում։

Հիմնական Pro Watch 3-ը ստացել է 1,75-դյույմանոց AMOLED էկրան, որը ծածկված է 3D ապակիով: Watch 3 Pro-ի էկրանն ավելի հետաքրքիր է, այն 1,9 դյույմ LTPS AMOLED է՝ ավտոմատ թարմացման հաճախականության կարգավորմամբ: Սա առաջին չինական ժամացույցն է էկրանի՝ նման տեխնոլոգիայով։

Oppo Watch 3-ը ստացել է 400 mAh մարտկոց, որը կապահովի մինչև չորս օր ստանդարտ գործածում: Watch 3 Pro-ի մարտկոցն ունի ավելի մեծ հզորություն՝ 550 մԱ /ժ. ստանդարտ օգտագործման դեպքում կաշխատի 5 օր, Always on-ով՝ 3,5 օր, իսկ էներգախնայող ռեժիմում՝ 15 օր։ Արագ լիցքավորումը նույնպես առկա է՝ բավական է 10 րոպե, որպեսզի ժամացույցը ևս մեկ օր աշխատի, իսկ լիարժեք լիցքավորման համար մոտ մեկ ժամ կպահանջվի:

Սիլիկոնե ժապավենով Oppo Watch 3-ը գնահատվում է մոտ 90 000 դրամ, կաշվե թևնոցով ժամացույցը կարժենա մոտ 95000 դրամ. Pro տարբերակը ևս կախված է աքսեսուարներից, կարժենա մոտ 110 000 դրամ կամ 117 000 դրամ։ Չինաստանում վաճառքի մեկնարկը կկայանա օգոստոսի 19-ին։


