Logo

STARMUS VI-ով Հայաստանը միջավայր է ստեղծում տեխնոլոգիական առաջընթացի համար․ ԲՏԱ փոխնախարարը՝ VNews-ին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:53 / 05.09.2022• LIFETECH
Բացառիկ
STARMUS VI - 2022

STARMUS VI-ը շատ կարևոր միջոցառում է տեխնոլոգիաների զարգացման և գիտության կարևորությունը մեր հասարակությունում գնահատելու համար։ Այդ մասին VNews-ի հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ 

«Էական է տեսնել, թե ստեղծագործ աշխատանքն ինչ պրոդուկտիվ արդյունքներ է տալիս, ու դա վերագնահատելու համար այս միջոցառումը նորվի և ավելի լայն տեսանկյունից նայելու հնարավորություն է»,- մեկնաբանեց նախարարի առաջին տեղակալը։

Նա նշեց, որ Հայաստանն այս կերպ հերթական միջավայրն է ստեղծում գիտության զարգացման, տեխնոլոգիական հնարավորություններն ընդլայնելու համար։

ՄՀՀ․ սեպտեմբերի 4-ի գիշերը տեղի ունեցավ STARMUS VI-ի մասնակիցներին նվիրված միջոցառում

STARMUS VI փառատոն -1

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը տեղի է ունենում «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Այն պաշտոնապես կմեկնարկի այսօր՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան, և կընթանա մինչև սեպտեմբերի 10-ը։ 

Հատկանշական է, որ «Մարս 3-ը» Կարմիր մոլորակ է տեղափոխել հայ մեծանուն ինժեներ  Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M ռոբոտը։

STARMUS փառատոնը հիմնադրել են աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներին, Նոբելյան մրցանակակիրներին, տիեզերագնացներին, մտածողներին, գիտության, մշակույթի ու արվեստի գործիչներին միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրությանը ներկայացնում են իրենց գիտելիքները, փորձն ու նորագույն հայտնագործությունները։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների քննարկումը։ 

ՄՀՀ․ Գարիկ Իսրայելյանը՝ STARMUS VI-ի մասնակիցներին նվիրված  միջոցառմանը

STARMUS VI փառատոն -2

STARMUS փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

STARMUS-ը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:

fastnews-ads-banner