Logo

Samsung-ը գաղտնագրել է նոր շնորհանդեսի ամսաթիվը երեք առեղծվածային թիզերում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:47 / 20.07.2022• LIFETECH
null

Համացանցում այդ գլուխկոտրուկն արագ լուծվեց:

Samsung-ի Twitter-յան պաշտոնական էջը թվիթ է տեղադրել, որում նշվում է առաջիկա Galaxy Unpacked միջոցառման ամսաթիվը: Ներկայացվել է մի քանի լուսանկար։

Հաղորդագրությունը գաղտնազերծելու համար անհրաժեշտ է թվերով և տառերով նկարը դնել գունավոր բծերով նկարի վրա և համապատասխանեցնել նշանների գույները երրորդ նկարում ցուցադրված գույների հետ:

Արդյունքում ստացվել է 081022 կամ 08/10/22՝ մեզ համար ավելի ծանոթ ձևաչափով։ Ընկերությունը, սակայն, դեռ պետք է պաշտոնապես հաստատի այս ամսաթիվը:

Օգոստոսի 10-ի մասին խոսակցություններն արդեն դարձել են քննարկման առարկա․ դեռևս երեկ Twitter-ում է հայտնվել Galaxy Unpacked-ի այս ամսաթվով պաստառը։

Հավանաբար, միջոցառմանը կցուցադրվեն ծալովի սմարթֆոնների չորրորդ սերունդը՝ Galaxy Flip և Galaxy Fold, ինչպես նաև Galaxy Watch 5 խելացի ժամացույցի նոր ձևը և դրա Pro տարբերակը։

Այս տարվա մայիսին համացանցում հայտնվեցին Galaxy 4 Flip-ի ռենդերները։ Շրջանառվող ծալովի սմարթֆոնների նոր սերունդը, ըստ լուրերի, կհամալրվի Qualcomm Snapdragon 8+ Gen 1 պրոցեսորով, մարտկոցի հզորությունը կհասցվի 3400 մԱժ-ի, իսկ ներքին և արտաքին էկրանի անկյունագծերը կկազմեն, համապատասխանաբար, 6,7 և 1,9 դյույմ։
 
 

fastnews-ads-banner