Logo

TikTok-ը վճարովի բաժանորդագրություններ է փորձարկում

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:24 / 21.01.2022Լուրեր

Tik Tok

TikTok-ը հեղինակների համար մոնետիզացման նոր եղանակ է փորձարկում՝ վճարովի բաժանորդագրությունները։ Այս մասին հայտնում է The Information-ը՝ հղում անելով ընկերության աղբյուրներին։

TikTok-ը ներկայումս թույլ է տալիս գումար փոխանցել հեղինակներին՝ օգտագործելով Tips գործառույթը: Օգտատերերը հավելվածի միջոցով կարող են գնել վիրտուալ նվերներ և ուղարկել հեղինակներին, որոնք էլ, իրենց հերթին, կարող են կանխիկացնել դրանք:

Instagram-ն ավելի վաղ հայտարարել էր, որ փորձարկում է վճարովի բաժանորդագրությունները սահմանափակ թվով օգտատերերի համար։ Ավելին կարող եք կարդալ՝ այստեղ

 

fastnews-ads-banner