Logo

Volkswagen-ը պատրաստվում է վաճառել Ռուսաստանում իր միակ գործարանը 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:28 / 28.07.2022• LIFETECH
null

Պոտենցիալ գնորդների պատվիրակություններն արդեն այցելել են գործարան:

«Գազետան» պարզել է, որ Կալուգայի մարզում գտնվող Volkswagen գործարանը, որտեղ մինչև վերջերս արտադրվում էին Tiguan, Polo և Skoda Rapid-ը, պատրաստվում է վաճառքի։ Արդեն ձեռնարկություն են այցելել պոտենցիալ գնորդների երկու պատվիրակություններ Ղազախստանից և Ավստրիայից, ինչպես նաև արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչներ: 

Կալուգայի գործարանին զուգահեռ Volkswagen-ը մինչև այս տարվա գարուն արտադրում էր Taos և երեք Skoda մոդելներ (Kodiaq, Karoq և Octavia) Նիժնի Նովգորոդի GAZ Group-ի ձեռնարկություններում: Մայիսի վերջին GAZ Group-ը ներառվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում, որի արդյունքում ռուսական ընկերության հետ գործակցող կազմակերպությունները հայտնվել են երկրորդական պատժամիջոցների սպառնալիքի տակ։ Արդեն հուլիսի սկզբին Volkswagen-ը պաշտոնապես հաստատել է, որ GAZ-ում մեքենաներ չի արտադրի:

Փորձագետները ենթադրում են, որ Volkswagen-ի աշխատանքային սխեման՝ ուղղված  արևմտյան պատժամիջոցների ներքո Ռուսաստանում բիզնեսն ու ավտոմեքենաների արտադրությունը պահպանելուն, կարող է լինել համաձայնագիր ղազախական ավտոընկերությունների հետ։ Օրինակ՝ դա թույլ կտա աշխուժացնել Ղազախստանի «Ասիա-Ավտո» սնանկացած գործարանը, և վերահսկել Կալուգայի ձեռնարկությունը։

fastnews-ads-banner