Այժմ կարելի է միանալ զրույցին մեկ սեղմումով:
WhatsApp-ը սկսել է ներդնել ուղիղ հղման միջոցով զրույցին միանալու հնարավորություն՝ Zoom-ի և Google Meet-ի նման: Գործառույթն աստիճանաբար հասանելի է դառնում ամբողջ աշխարհում՝ թարմացրեք հավելվածի վերջին տարբերակը:
Հրավեր կատարելու համար անհրաժեշտ է մտնել «Զանգեր» ներդիրը և ստեղծել ցանկալի հղումը զրուցակիցներին ուղարկելու համար։ Դա աշխատում է ինչպես ձայնայինի, այնպես էլ տեսազանգերի դեպքում:
Հղման ժամկետը լրանում է այն ստեղծելուց 90 օր հետո։ Եթե այն ուղարկեք որևէ մեկին, որը չի օգտվում WhatsApp-ից, ապա կվերահղվի խանութ՝ մեսենջերը ներբեռնելու համար:
Հաղորդվում է նաև, որ մշակողները ներկայում փորձարկում են կոդավորված տեսազանգեր, որոնցում ներգրավված է 32 մարդ։ Դրանք հասանելի են օգտատերերի սահմանափակ շրջանակի: