Նոր iPhone-ի շնորհանդեսները, հայտնի մարդկանց հետ վիդեոները և NASA-ի տիեզերական հեռարձակումներն այժմ հասանելի կլինեն սինքրոն թարգմանությամբ:
Yandex-ն իր բրաուզերում ավելացրել է YouTube-ում ուղիղ հեռարձակումների ավտոմատ ձայնային թարգմանության տեխնոլոգիա։ Առայժմ այն աշխատում է բաց բետա փորձարկման ռեժիմում՝ միայն հատուկ փլեյլիստի որոշ ալիքներով:
Այդ թվում՝
- ուսուցում՝ անգլերեն ելույթներ, TED, TEDx,
- տիեզերք՝ NASA, SpaceX,
- խաղեր՝ IGN, The Game Awards,
- տեխնոլոգիաներ՝ Apple, CNET Highlights, Google, Google Developers, TechCrunch,
- բիզնես՝ Business Insider, Freeinvesting,
- հարցազրույց՝ Overlap։
Ուղիղ հեռարձակումների ավտոմատ ձայնային թարգմանությունը լրացնում է վիդեո և ինտերակտիվ սուբտիտրերի տեխնոլոգիան: Այն աշխատում է նեյրոնային ցանցի հիման վրա, որն ի վիճակի է սկսել թարգմանել նախադասությունը նույնիսկ մինչ այն ավարտելը։
Ֆունկցիան հասանելի է միայն Yandex Browser-ում՝ սկսած 22.7.2 տարբերակից, Mac-ի և Windows-ի համար:


