Logo

YouTube-ն արգելափակել է չինական սմարթֆոնի շնորհանդեսը․ պատճառն  iPhone-ի հետ համեմատելն է

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:21 / 20.07.2022• LIFETECH
null

Oppo-ի Reno 8 սերիայի նոր սմարթֆոնների շնորհանդեսի ժամանակ արգելափակվել է ընկերության ուղիղ հեռարձակումը և YouTube-ի ալիքը։ Հեռարձակումը դադարեցնելու պատճառ է դարձել նոր սարքերի համեմատությունն iPhone-ի հետ, հայտնում է Equal Leaks-ի Telegram ալիքը։

Ինչպես նշում է աղբյուրը, Oppo India-ի YouTube-ի տարածաշրջանային ալիքը մի քանի ժամից վերականգնվել է։ Ըստ Equal Leaks-ի՝ արգելափակումը տեղի է ունեցել միջոցառման կեսին, անմիջապես այն բանից հետո, երբ Reno 8-ը համեմատվել է Apple սմարթֆոնի հետ: Հեռուստաալիքի էջում, մինչ այն անհասանելի էր, ասվում էր, որ Oppo India-ի հաշիվը կասեցվել է YouTube-ի սկզբունքները խախտելու պատճառով։

Ընդ որում, շատ չինական ընկերություններ իրենց նոր արտադրանքի շնորհանդեսների ժամանակ համեմատեւթյուններ են անում iPhone-ի հետ, սակայն նման դեպքեր նախկինում չեն գրանցվել։

Oppo Reno 8 սմարթֆոնների շարքը ներկայացված է երկու մոդելով՝ Reno 8 և Reno 8 Pro։ 
 

fastnews-ads-banner