Աբու Դաբին գնում է Սաուդյան Արաբիայի հետքերով և ծրագրում է կառուցել աշխարհում առաջին էլեկտրոնային սպորտային կղզին: Ըստ նախնական տեղեկության՝ այն կընդգրկի 500.000 քառ. կմ տարածք և կարժենա 280 միլիոն դոլար: Կղզին նախատեսվում է կառուցել Աբու Դաբիի Ալ Սեֆի շրջանի ծայրամասում՝ Ալ Բանդարի և Ալ Դանայի միջև՝ Ալ Ռահա լողափի երկայնքով:
Շքեղ հյուրանոցի հետ մեկտեղ, էլեկտրոնային կղզին կունենա մասնագիտական ուսումնական հաստատություն, բիզնես կենտրոն հանգստի սենյակ, ննջասենյակ և խոհանեց: «eSports» կղզին կսպասարկեն տեղի տեխնոլոգիական գիտելիքներ ունեցող երիտասարդները: Հիմնադիրները ակնկալում են, որ կղզին կունենա տարեկան 10 միլիոն այցելու: