Logo

Աղքատների թագավորը․ Մարոկկոյի հարուստ միապետն ու քաղցած ժողովուրդը

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 17.08.2020LIFETECH
Բացառիկ
detail 2be00339319647f771d659d9d7d4b675 - Աղքատների թագավորը․ Մարոկկոյի հարուստ միապետն ու քաղցած ժողովուրդը

Մարոկկոյի արքա Մուհամետ 6-րդը՝ որի կարողությունը կազմում է 2,5 մլրդ դոլար , համարվում է աշխարհի ամենահարուստ միապետերից մեկը ։ Պետականության գլուխը հաշվի չի նստում իր երկրում տիրող իրավիճակի հետ, և ոչինչ չի խնայում իր և իր ընտանիքի համար։

Ամեն տարի միայն գրպանի ծախսի համար նա պետությունից ստանում է 40 մլն դոլար։ Նրա ավտոտնակում կա Maybach, Aston Martin, Ferrari և տասնյակ այլ շքեղ մեքենաներ։  1,2 մլն դոլար արժողությամբ սպիտակ ոսկուց  ադամանդակուռ ժամացույց կրող միապետի մասին ասում են, որ նա ծախսում է անհավանական գումարներ իր 12 դղյակների վրա, ճաշում է 3 աստղանի Միշլեն ունեցող ռեստորաններում և օդանավ նստում 300 հոգանոց ծառայողական անձնակազմով։

Աբսուրդի հասնող ծախսեր

Նրա երկրի ավելի քան 5 մլն քաղաքացիներ ապրում են օրեկան կես դոլարով։ Իսկ Մուհամեդ 6-րդը տարեկան երկրի բյուջեից գրպանի համար ստանում է 40 միլիոն դոլար,  որը ծախսում է իր հաճույքները բավարարելու համար։ Նա պաշտում է , երբ իր սիրելի խաղալիքները լավ վերանորոգված են։ Այսպես, միապետ Մուհամեդ 6-րդը իր բեռնատար ինքնաթիռով  ուղարկել է  Aston Martin-ը արտադրողի մոտ ՝ Մեծ Բրիտանիա որպեսզի մեքենան տեսքի բերեն։

2012 թ-ին  ֆրանսիացի լրագրողներ Կատրինա Գրասյեն և Էրիկ Լորանը հրատարակել են գիրք, «Գիշատիչ արքա» վերնագրով, որտեղ պատմել են Մարոկկոյի միապետի ամենօրյա ծախսերի և նախասիրությունների մասին։ Միապետի թագավորությունում սակայն քննադատության արժանացավ գիրքը  և արգելվեց վաճառքը ։

Մոխրոտիկի պատմությունը

Այս պահին միապետի անձնական կյանքը գաղտնի է ։ Մինչ 2002 թվականի մարտ ամիսը թագավորը փլեյբոյի կարգավիճակ ուներ, որին հետաքրքիր էր միայն աղմկոտ երեկույթները և շքեղ մեքենաները։Թերթերը գրում էին, որ Լալլա Սալմայի հետ հանդիպումը , ով 24 ամյա ինֆորմցիան տեխնոլոգիաների փորձագետ էր՝ փոխեց միապետին։ Նրանց ամուսնությունը տևեց 16 տարի, որի արդյուքնում ծնվեցին տղա և աղջիկ։

Մինչ ամուսնությունը ասում էին , որ նրանց սիրավեպը նման է Մոխրոտի հեքիաթին։ Աղջիկը՝ մտավորականների ընտանիքից,  բայց ոչ հայտնի ծագմամբ, ամուսանցավ  թագավորի հետ։ Միապետի կինը դառնալով նրան տվեցին արքայադստեր կոչումը։ Մինչ ամուսնությունը Լալլան ամուսնուց պահանջեց խոսք տալ, որ մինչև վերջ ինքը կլինի նրա միակ և անկրկնելի կինը։

Սալման շատ դեպքերում էր խախտում տեղի ավանդույթները, ամուսինը նրան թույլ էր տալիս ապրել ակտիվ ու բարձրաշխահրիկ կյանքով։ Նրանց առաջին միասին լուսանկարը ամուսնության օրը տարածվեց ամբողջ աշխարհով։ Այս լուսանկարում հարսնացուի ճերմակ զգեստը զարդարված ոսկե ասեղնագործությամբ լրացնում են ադամադակուռ ականջօղերն ու տիարան։

Король Марокко Мухаммед VI с женой принцессой Лаллой Сальмой в королевском дворце во время торжества по случаю их бракосочетания

Սալման հասարակության մեջ էր հայտնվում մեծ զարգդերով , ադամանդներով և զմրուխտներով։ Թե ինչը դարձավ նրանց ամուսանլուծության պատճառը 2018-ին այդպես էլ հայտնի չէ։ Միապետության տարածքում, որը առաջ ղեկավարում էր Հասան 2-րը , ասում են, որ վերջինս դժգոհում էր որդու անընդմաեջ կամակորություններից ։

Թագավորին ու իր նախկին կնոջը հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել։ Սալման ապրում է աշխատանքի մեջ ,և հաճախ է այցելում թագավորություն տեսնելու երեխաներին։

Իսկ ինչ վերաբերվում է ֆրանսիացի լրագրողներին ՝ովքեր գիրք էին հրատարակել Մուհամեդի չարդարացված ծախսերի մասին՝ 2015թ-ին ձերբակալեցին միապետին շանտաժ անելու փորձի պատճառով, ովքեր 3 մլն եվրո էին պահանջել միապետից , հակառակ դեպքում խոստանալով հրատարակել ևս մեկ գիրք թագավորի գաղտնիքիների մասին։


fastnews-ads-banner