ԱՀԿ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի նոր շտամը կորոնավիրուսի մեղմ տարբերակը չէ և առաջացնում է հիվանդության ծանր ընթացք։
«Այն տեսակետը, որ Omicron շտամը չի կարող հիվանդության ծանր ընթացք առաջացնել, «անհիմն է», հետևաբար, չի կարելի «ձեռքերը ծալած նստել»։ Այս մասին Reuters-ին հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը։
Նա հավելել է, որ պատվաստումային ծրագրերը պետք է առաջին հերթին ուղղված լինեն թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց, միևնույն ժամանակ շեշտելով, որ ԱՀԿ-ն չի հավատում, որ բոլոր պատվաստանյութերը լիովին անարդյունավետ կդառնան Omicron շտամի դեմ: