Spotify հոսքային ծառայությունը երգչուհի Ադելի խնդրանքով հանել է բոլոր ալբոմների shuffle ֆունկցիան։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Սա իմ միակ խնդրանքն էր մեր անընդհատ փոփոխվող ոլորտում: Մենք (երաժիշտներս) ստեղծում ենք կոնկրետ թրեքլիստ, քանի որ դրա համար կան պատճառներ: Մենք պատմում ենք պատմություն, և դրանք պետք է լսել այնպես, ինչպես մենք ենք նախատեսել: Շնորհակալություն Spotify-ին մեզ ականջալուր լինելու համար»,– գրել է երգչուհին Twitter-ում։
«Ամեն ինչ քեզ համար», – պատասխանել է Spotify-ը:
Սթրիմինգի ներկայացուցչի խոսքով օգտատերերը կշարունակեն լսել երգերը, բայց այժմ դրանք կլինեն կատարողի ընտրած հերթականությամբ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին թողարկվել է Ադելի նոր՝ «30» ալբոմը։ Ըստ Spotify-ի՝ ալբոմի թողարկման առաջին օրն այն լսել են ավելի քան 60.7 միլիոն անգամ։ Ցուցանիշի ռեկորդը՝ 90.8 միլիոն պիես, պատկանում էր Թեյլոր Սվիֆթի Red ալբոմի՝ նոյեմբերի 12-ին վերաթողարկված տարբերակին։