Logo

ԱՄՆ-ում առաջին անգամ մարդուն խոզի սիրտ են փոխպատվաստել

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 11.01.2022Լրահոս
1564234710 9 0 1821 1019 1920x0 80 0 0 fb39e67615c8e25150683724f228f3c0 - ԱՄՆ-ում առաջին անգամ մարդուն խոզի սիրտ են փոխպատվաստել

ԱՄՆ-ում Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնում առաջին անգամ հաջող վիրահատություն են կատարել՝ գենետիկորեն ձևափոխված խոզի սիրտը մարդուն փոխպատվաստելով։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։

Հիվանդի մոտ ախտորոշվել էր սրտի անբուժելի հիվանդություն։ Մի քանի բժշկական կենտրոններում տղամարդուն մերժել էին փոխպատվաստման վիրահատություններ կատարել, և փորձնական պրոցեդուրան նրա վերջին հնարավորությունն էր։

Վիրահատությունը հաջող է անցել, տղամարդու ինքնազգացողությունը դեռևս լավ է: Բժիշկները լավատես են և հայտարարում են, որ ապագայում նման վիրահատությունները կլուծեն դոնորական օրգանների պակասի խնդիրը։


fastnews-ads-banner