Alef Aeronautics-ը ստացել է ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչակազմի (FAA) թույլտվությունը՝ իր էլեկտրական ուղղահայաց թռիչքի և վայրէջքի մեքենան (eVTOL) գործարկելու համար: Սա առաջին դեպքն է, երբ նման մեքենան հավաստագրվում է ԱՄՆ-ում:

Alef -ի թռչող մեքենան 100%-ով էլեկտրական է և ունի 320 կմ ճանապարհի հեռահարություն, իսկ օդում՝ 117 կմ: Այս իրադարձությամբ «Ալեֆ»-ը մեկ քայլ ավելի մոտ է հասարակական տրանսպորտի արդյունաբերության վերաձևմանը:

Alef-ը նախատեսում է 2023-ին սեդան մոդել ներկայացնել՝ 35 000 դոլար նախնական գնով:

Ի դեպ, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը մշակել է M4 անունով նոր ռոբոտ, որն ունակ է քայլել, թռչել և վարել։


