Logo

Ամուսնալուծություն և ոտնձգություն. Բիլ Գեյթսը հարցազրույց է տվել CNN-ին

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 06.08.2021Լրահոս
Screenshot 2021 08 05 at 09.57 pic4 zoom 1500x1500 87375 - Ամուսնալուծություն և ոտնձգություն. Բիլ Գեյթսը հարցազրույց է տվել CNN-ին

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը երեկ հարցազրույց է տվել ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդավար Անդերսոն Կուպերին: Խոսել են տարբեր թեմաներից՝ ուսնալուծությունից մինչև Microsoft-ի աշխատակիցների նկատմամբ ոտնձգությունների մեղադրանքները:

Նախկին կնոջ հետ աշխատելու մասին

Խոսելով 27 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծության մասին, Գեյթսը նշել է, որ իր համար սա «շատ տխուր իրադարձություն» է:

«Մելինդան հիանալի անձնավորություն է, և այն, որ մեր գործընկերությունն ավարտվել է, մեծ անձնական տխրության աղբյուր է», – ավելացրել է գործարարը:

Նախկին ամուսինները կփորձեն աշխատել միասին ևս 2 տարի, ինչպես եղել է նախինում,  որից հետո կորոշեն՝ պատրա՞ստ են արդյոք շարունակել համատեղ աշխատանքը, թե ոչ, եթե ոչ, ապա Մելինդան կարող է հեռանալ տնօրենի պաշտոնից և թոշակի անցնել:

«Մենք շփվում և աշխատում ենք հիմնադրամում, կփորձենք շարունակել այս համագործակցությունը, Մելինդան էական նշանակություն ունի կազմակերպության զարգացման համար, սա հաստատ լավագույն տարբերակը կլինի հիմնադրամի համար»- եզրափակել է Գեյթսը:

Microsoft- ում ոտնձգությունների մասին

Microsoft- ի և Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի մի քանի աշխատակիցների մեղադրանքների և հետապնդումների մասին խոսում էին բոլորը.  ասում են, 2006-ին Գեյթսը ճաշի է հրավիրել Microsoft-ի աշխատակիցներից մեկին և ասել. «Եթե դա ձեզ անհարմարություն է պատճառում, ձևացրեք, կարծես թե այն երբեք չի եղել»:

2019 -ի վերջին Microsoft- ի տնօրենների խորհուրդը հետաքննություն է սկսել Գեյթսի նկատմամբ այն բանից հետո, երբ աշխատակցուհին պնդել էր, որ նա տարիներ շարունակ սեռական հարաբերություններ է ունեցել Գեյթսի հետ: Ավելի ուշ Գեյթսի խոսնակը խոստովանել է, որ «գրեթե 20 տարի առաջ իր ղեկավարը սիրավեպ է ունեցել, որն էլ ավարտվել է մեծ սիրով:

CNN հեռուստաալիքի հաղորդավար Կուպերի այն հարցին, թե արդյո՞ք Գեյթսը չի ափսոսում աշխատանքում կանանց հետ հարաբերություններում իր գործողությունների համար, Գեյթսը պատասխանել է՝ ԱՅՈ:

«Կարծում եմ, որ բոլորը զղջում են, բայց ես ժամանակ ունեի մտածելու և կարծում եմ, որ այս փուլում ես պետք է առաջ շարժվեմ», – ասել է նա:

Գործարարն անմիջապես մատնանշել է, որ «աշխատանքն իր համար շատ կարևոր է», և որ նա կքննարկի այդ ամենն իր ընտանիքի ներսում, որպեսզի «դասեր ստանա տեղի ունեցածից»:

 

 


fastnews-ads-banner