Logo

Anker-ը ներկայացնում է USB-C կայան` մոնիտորների տակդիրի տեսքով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:16 / 02.02.2023LIFETECH
null

Հաճելի բոնուսներով, ինչպիսիք են անլար լիցքավորումը և ներկառուցված մալուխների կառավարման համակարգը:

Anker-ը ներկայացրել է նոր հիբրիդային սարք՝ մոնիտորի միակցիչներով տակդիր, որն աշխատում է որպես USB-C հանգույց:

Նորույթի գլխավոր առանձնահատկությունը (բացի ձևի գործոնից) պորտերի բազմազանությունն է։ Դրանք 10-ն են․ USB-C լիցքավորում՝ 100 Վտ թողունակությամբ, 3 USB-A, երկու սովորական USB-C (45 Վտ ընդհանուր հզորություն), հիշողության քարտի բնիկներ, HDMI (4K աջակցությամբ) և Ethernet։ Ստենդի վերևի մասում կա նաև անլար լիցքավորման պահոց:

Պորտերի կեսը թաքնված է ներսում, և հետևի մասում մալուխը կոկիկ հավաքելու հնարավորություն կա: Դրա շնորհիվ լարերը չեն կուտակվում ներքևում, և այդ տարածքը կարող է օգտագործվել փաստաթղթեր, մկնիկով ստեղնաշար կամ վերալիցքավորվող գաջեթներ պահելու համար:

Anker 675 դոկինգ կայանն արժի 250 դոլար:
 

fastnews-ads-banner