Logo

Antutu-ն նշել է մինչև 107 հազար դրամ արժողությամբ ամենահզոր սմարթֆոնները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:27 / 08.12.2022• LIFETECH
null

Հայտնի Antutu բենչմարկի մշակողներն անվանել են ամենաարդյունավետ Android սմարթֆոնները, որոնց արժեքը կազմում է մինչև 2 հազար յուան (մոտ 107 000 դրամ):

Այս անվանակարգի ամենահզոր սարքի տիտղոսին արժանացել է Redmi Note 11T Pro-ն՝ հիմնված MediaTek Dimensity 8100 չիպի վրա: Չինաստանում այս սմարթֆոնը՝ 6/128 ԳԲ մոդիֆիկացիայով, կարող եք գնել միջինը 1,6 հազար յուանով (մոտ 102 000 դրամ):

Երկրորդ տեղում Motorola Edge S30-ն է, որն օգտագործում է 2021 թվականի վերջին ֆլագմանային Snapdragon 888+ չիպը։ Edge S30-ի արժեքը Չինաստանում առավելագույն կոնֆիգուրացիայով՝ 12/256 ԳԲ-ով կազմում է մոտ 1,9 հազար յուան ( մոտ 102 000 դրամ):

Լավագույն եռյակը եզրափակում է Oneplus Ace Racing-ը, որն աշխատում է Dimensity 8100-Max չիպի միջոցով: Չինաստանի OnePlus-ի միջին բյուջետային սմարթֆոնը՝ 8/128 ԳԲ մոդիֆիկացիայով հասանելի է 1,9 հազար յուանով (մոտ 102 000 դրամ):

Լավագույն 10-ում են նաև՝ iQoo Z5, Oppo K9 Pro 5G, Redmi Note 11T Pro+, Vivo T2X, Oppo K10 5G, iQoo Neo6 SE և Redmi Note 10 Pro:
 

fastnews-ads-banner