ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է հանդիպում անցկացնել ՏՏ խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ՝ կիբերանվտանգության հարցերը քննարկելու համար, հաղորդում է Bloomberg-ը: Հրավիրված կորպորացիաներն են՝ Apple, Microsoft, Amazon, Google և այլք:
Ըստ մամուլի հրապարակումների, հանդիպման թեման կարող է լինել այն միջոցառումները, որոնք պետք է կիրառվեն բանկային, էներգետիկ և այլ ոլորտներում կիբերանվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Միջոցառման անցկացման նմ ան որոշման պատճառը ԱՄՆ-ի կրիտիկական ենթակառուցվածքների վրա հաճախակի հարձակումներն են: Օրինակ, նախորդ կիբերհարձակման արդյունքում Colonial Pipeline խողովակաշարն էր անջատվել, ինչը Ամերիկայի որոշ նահանգներում հանգեցրել էր արտակարգ ռեժիմի ներդրմանը;

