Logo

Apple-ն իր ինժեներներին բոնուսներ է բաժանել մինչև 180.000 դոլարի բաժնետոմսերի տեսքով

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 30.12.2021LIFETECH
Apple

Apple-ը հայտարարել է պարգևատրման փակ ծրագիր ապարատային և ծրագրային ապահովման ինժեներների համար։ Այս մասին Bloomberg-ին հայտնել են ծանոթ աղբյուրները։ Կորպորացիան որոշել է աշխատակիցներին բոնուսներ տալ բաժնետոմսերի տեսքով՝  սահմանափակ տնօրինման իրավունքով, որի վերջնական իրավունքները նրանք կստանան 4 տարի հետո։

Խրախուսանքն անակնկալ էր և տարբերվում էր Apple-ի սովորական փաթեթներից, որոնք ներառում են բազային աշխատավարձ և կանխիկ վճարումներ:

Ըստ Bloomberg-ի զրուցակիցների՝ բոնուսների դրամական համարժեքը տատանվում էր 50.000-180.000 դոլարի սահմաններում, իսկ շատ աշխատակիցներ ստացել են մոտ 80.000, 100.000 և 120.000 դոլար արժողությամբ բաժնետոմսեր: Որոշ դեպքերում ստացված վարձատրության չափը հավասարվել է ընկերությունում ինժեներական մասնագիտությունների ղեկավարների տարեկան հավելավճարների չափին։ Միաժամանակ, բոնուսների չափը կավելանա, եթե Apple-ի բաժնետոմսերի արժեքը մեծանա։

Ահա թե ինչպես է ընկերությունը փորձում աշխատակիցներին պահել իր մոտ:


fastnews-ads-banner