Իտալիայում գտնվող ամերիկյան Domino's Pizza-ի վերջին խանութները փակվել են, երբ ընկերությունը սնանկության հայտ է ներկայացրել:
Ֆրանչայզի սեփականատեր ePizza SpA-ն, որի հետ պայմանագիր էր կնքել Domino's-ը, տուժել է համաճարակից, գրում է Bloomberg-ը:
Domino's-ն ամբողջ ուժով աշխատում էր գրավել հաճախորդներին պիցցայի հայրենիքում, ուր սկսել էր գործունեությունը 2015 թվականից: Արագ սննդի հսկայի՝ երկրից հեռանալու լուրն առաջինը նկատել էին սոցցանցերի որոշ օգտատերեր։
EPizza SpA-ն առաջին անգամ սնանկության դիմում է ներկայացրել ապրիլի սկզբին՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներից հետո:
Ընկերությունը նաև հայտարարել է, որ բախվել է հզոր մրցակցության, քանի որ ավանդական ռեստորանները սկսել են օգտագործել առաքման հավելվածներ:
Համաձայն սնանկության մասին փաստաթղթերի՝ 2020-ի դրությամբ ընկերությունը շահագործում էր 23 վաճառակետ Իտալիայում, ևս վեց խանութ կառավարվում էին ֆրանչայզացված:
Համեմատության համար նշենք, որ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում կա ավելի քան 1200 խանութ․ Domino's-ի ամենամեծ շուկան Եվրոպայում է:
Աշխարհի ամենամեծ պիցցայի ցանցն ունի 18 300-ից ավելի խանութ աշխարհի ավելի քան 90 միջազգային շուկաներում, որոնց մեծ մասը ֆրանչայզացված է:
Լուրը, որ Domino's-ը լքում է պիցցայի ծննդավայրը, ողջունել են սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր։
«Ես միշտ մտածել եմ, թե ինչպես կարող է Domino's-ը գոյատևել Նյու Ջերսիում, էլ չասած՝ Իտալիայում»,- Twitter-ում գրել է լրագրող Դեյվ Ջեյմիսոնը:
Twitter-ի մեկ այլ օգտատեր՝ Ալիսիա Սմիթը, նկատել է, որ Իտալիայում Domino's-ի բացումը նման էր Հյուսիսային բևեռում ձյուն վաճառելու փորձին։


