Հանրապետության տարածքում հունիսի 19-ին, 22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 20-21-ը, 23-ի կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունիսի 18-ի 19-23-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:

Երևանի՝ հունիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.90C (1989 թ.),
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.30C (1971 թ.),
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.50C:

