Logo

Առաջին iPhone-ը ներկայացվել է ուղիղ 15 տարի առաջ

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 10.01.2022LIFETECH
Առաջին iPhone

iPhone-ը, որը նաև կոչվում է առաջին iPhone, iPhone 2G, օրիգինալ iPhone կամ iPhone 1, ցուցադրվել է 2007 թվականի հունվարի 9-ին։ Իհարկե, առաջին Apple սմարթֆոնն աշխարհին է ներկայացրել ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսը.

«Ես անհամբերությամբ սպասում էի դրան 2.5 տարի», – խոստովանել է Ջոբսն այն ժամանակ:

Նա iPhone-ը ներկայացրել էր որպես միանգամից 3 սարքի համադրություն՝ «լայնէկրան iPod՝ սենսորային կառավարմամբ», «հեղափոխական բջջային հեռախոս» և «ինտերնետ հաղորդակցիչ»։

Հիմնական առանձնահատկությունը «բազմահպում» գործառույթն է. սենսորային էկրանը ճանաչում է միաժամանակյա մի քանի հպում։

Եվ չնայած Time ամսագիրն iPhone-ն անվանել էր 2007 թվականի գյուտ, այն նաև արժանացել էր բազմաթիվ քննադատությունների։ Ամենակարևորն այն է, որ iPhone-ը չէր աջակցում 3G ցանցերին (միայն 2G): Ամենահետաքրքիրն այն է, որ սմարթֆոնը չուներ այնպիսի ժամանակակից հնարավորություններ, ինչպիսիք են App Store-ը (խանութը գործարկվել է 2008 թվականի հուլիսին), clipboard-ը, առջևի տեսախցիկ-ը (այն հայտնվել է Apple-ի սմարթֆոններում 2010-ին, իսկ FaceTime-ը հայտնվել է iPhone 4-ում), տեսանկարահանուը, GPS-ը, լապտերը, Siri-ն (ձայնային օգնականը հայտնվել է iPhone 4S-ով 2011 թվականին) և այլն։

iPhone-ի վերջին թողարկած մոդելներն են iPhone 13, 13 mini, 13 Pro և 13 Pro Max:


fastnews-ads-banner