Logo

«Արմենիա» ավիաընկերությունը և «Վրացական ավիաուղիները» պատվիրել են Boeing 737-800 բեռնատար ինքնաթիռներ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:34 / 20.07.2022• LIFETECH
null

«Արմենիա» ավիաընկերությունը և նրա գործընկեր «Վրացական ավիաուղիներն» օրերս հայտարարել են երեք Boeing 737-800 (BCF) բեռնատար ինքնաթիռների պատվերի մասին՝ որպես Կովկասյան տարածաշրջանում գործունեությունն ընդլայնելու նպատակով խմբաքանակն ավելացնելու ծրագրի մաս, տեղեկանում ենք boeing.mediaroom.com կայքից։

«Մենք շատ ուրախ ենք տարածաշրջանում այդքան անհրաժեշտ օդային բեռնափոխադրումների ծավալը երեք Boeing 737-800 բեռնատար ինքնաթիռներով մեծացնելու համար»,- ասել է «Վրացական ավիաուղիներ» խմբի նախագահ Թամազ Գաիաշվիլին:

Պատվիրված առաջին 737-800BCF-ը տեղ կհասնի հաջորդ տարի, իսկ առաքումները կշարունակվեն մինչև 2024 թվականը: Բեռնատար ինքնաթիռները շահագործելու է «Վրացական ավիաուղիները», որն արդեն շահագործում է մեկ 737-800BCF ինքնաթիռ:

«Մենք ուրախ ենք, որ «Արմենիա» ավիաընկերությունը և «Վրացական ավիաուղիներն» ընտրել են 737-800BCF-ը, որպեսզի բավարարեն օդային բեռների աճող պահանջարկն իրենց շուկաներում, և մենք պատիվ ունենք շարունակելու աջակցել նրանց բեռնափոխադրումների ընդլայնման գործում», - ասել է Boeing Global Services-ի նախագահ և գործադիր տնօրեն Սթեֆանի Փոուփը: 

737-800BCF-ն ունի լայն տարողունակություն՝ մինչև 23,9 տոննա և կարող է թռչել ավելի երկար՝ 3750 կմ, քան 737 Classic բեռնատար ինքնաթիռները: 737-800BCF-ն ստացել է ավելի քան 250 պատվեր և պարտավորություն ավելի քան 20 հաճախորդից: Boeing-ն ունի ավելի քան 40 տարվա հաջողված բեռնափոխադրման պատմություն։



 
fastnews-ads-banner