Logo

Առնոլդ Շվարցենեգերը ամուսնալուծվել է կնոջից՝ 10 տարի տևած դատավարությունից հետո

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 30.12.2021LIFETECH
Առնոլդ Շվարցենեգերը ամուսնալուծվել է կնոջից՝

Դերասան Առնոլդ Շվարցենեգերն ամուսնալուծվել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու զարմուհուց՝ լրագրող Մարիա Շրայվերից։ Ամուսնալուծության գործընթացը տևել է ավելի քան 10 տարի։ Այս մասին հայտնում է TMZ-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Շվարցենեգերն ու Շրայվերն ամուսնացել են 1986 թվականին և մինչամուսնական պայմանագիր չեն կնքել։ Կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել դեռևս 2011-ին,  երբ Շվարցենեգերը պաշտոնապես հաստատել է, որ տնային տնտեսուհի Միլդրեդ Բաենայից ունի տասնամյա որդի՝ Ջոզեֆը:

Ամուսնալուծության գործընթացը ձգձգվել է «մոտիվացիայի բացակայության» և 400 միլիոն դոլար արժողությամբ գույքային բարդ վեճերի պատճառով։

Շվարցենեգերն ու Շրայվերը ծանոթացել են 1977 թվականին, ունեն 4 երեխա:


fastnews-ads-banner