Ինչպես են ծնողները երեխաներին շեղում խաղալիքով, այդպես էլ McDonald’s -ի դեպքում է, այն կարծես happy meal լինի, որն ապահովում է երեխաներին արագ, համեղ ուտեստով և շեղում խաղալիքի նման: McDonald’s-ը փոփ-մշակույթի այն իկոնաներից է, որը հայտնվում է դասական ֆիլմերում, որով մեծացել է ոչ մեկ սերունդ: Մարդկանց մտքում McDonald’s-ի «գաղափարն» ավելի գրավիչ է, քան բուն ուտելիքը, և մարդիկ միշտ ունեն հաճելի հիշողություններ՝ կապված մանկության տարիներին McDonald’s-ի խաղահրապարակում անցկացրած ժամերի և ցուրտ եղանակին տաք ուտելիք ուտելու հետ:
McDonald’s-ն այսօր ունի ավելի քան 34.000 ռեստորան ամբողջ աշխարհում ՝ մատուցելով ամեն ինչ՝ նախաճաշի McMuffins-ից մինչև յուրահատուկ McShrimp:
Ամեն բան սկսել է Ռեյ Կրոկի պատմությունից
Ինչպե՞ս սկսել ռեստորանային բիզնեսն ու հաջողության հասնել 52 տարեկանում: Ինչպես Ռեյ Կրոկն է ասում. «Ես մեկ գիշերում եմ հաջողության հասել, բայց 30 տարին երկար գիշեր է»:
Դեռևս 1917 թվականին 15-ամյա Ռեյ Կրոկը թաքցրել է իր տարիքը շտապ օգնության վարորդի կարգավիճակով Կարմիր խաչ մտնելու համար, սակայն պատերազմը ավարտվել է նախքան իր ուսումի ավարտը: Այնուհետև նա աշխատել է որպես դաշնակահար, թղթե բաժակների և Multimixers վաճառող: 1954 թվականին Ռեյը այցելում է Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո քաղաքի մի ռեստորան՝ Multimixers գնելու նպատակով: Այստեղ նա մի փոքրիկ, բայց հաջողակ ռեստորան է գտնում, որը ղեկավարում էին Դիկ և Մաք Մակդոնալդ եղբայրները: Ռեյը հիացած էր նրանց աշխատանքի արդյունավետությամբ: Մաքդոնալդսի եղբայրները սահմանափակ ճաշացանկ էին կազմել՝ կենտրոնանալով ընդամենը մի քանի ուտեստի վրա՝ համբուրգեր, կարտոֆիլ և խմիչքներ, ինչը թույլ է տալիս կենտրոնանալ որակյալ և արագ սպասարկման վրա:
Եղբայրները փնտրում էին ֆրանչայզինգի նոր գործակալ, և Կրոկը բաց չթողեց այս հնարավորությունը: 1955-ին նա հիմնադրում է McDonald’s System Inc.-ն ու McDonald’s Corporation–ը և 6 տարի անց գնում է McDonald’s-ի անվան և օպերացիոն համակարգի բացառիկ իրավունքները:
Մինչև մահը՝ 1984 թվականի հունվարի 14 -ը, Ռեյ Կրոկը չէր դադարում աշխատել McDonald’s-ում: Նրա ժառանգությունը շարունակվում է մնալ McDonald’s- ի ոգեշնչող և անբաժանելի մասն՝ այսօր և ապագայում:
McDonald’s-ի համակարգի կառուցվածքը

Ռեյ Կրոկը ցանկանում էր կառուցել ռեստորանային համակարգ, որը հայտնի կլինի մշտական բարձրորակ սնունդով և պատրաստման հետևողական մեթոդներ առաջարկելով: Նա ցանկանում էր մատուցել բուրգերներ, կարտոֆիլ ֆրի և խմիչքներ, որոնք նույնքան համեղ էին Ալյասկայում, որքան Ալաբամայում:
Դրան հասնելու համար Կրոկն ընտրել էր յուրահատուկ ուղի՝ համոզելով ֆրանչայզերներին և մատակարարներին համաձայնել իր տեսլականի հետ՝ աշխատելով ոչ թե McDonald’s-ի, այլ իրենց համար, բայց McDonald’s-ի հետ: Նա առաջ է քաշել «Բիզնեսում քեզ համար, բայց ոչ ինքդ, միայնակ» կարգախոսը: Նրա փիլիսոփայությունը հիմնված էր երեքոտանի աթոռի պարզ սկզբունքի վրա. մեկ ոտքը պատկանում էր McDonald’s ֆրանչայզին, երկրորդը՝ McDonald’s-ի մատակարարներին և երրորդը՝ McDonald’s-ի աշխատակիցներին: Աթոռը նույնքան ամուր էր, որքան նրա հիմքը կազմող 3 ոտքերը:
«Կարևոր չէ, դուք այցելում եք McDonald’s’s Կալիֆոռնիա կամ Կոնեկտիկուտ, Ամերիկա կամ Ավստրալիա. Դուք հանդիպելու եք նույն որակին և ծառայությանը, որտեղ էլ որ լինեք»: – Սա ընդգծում է Ռեյ Կրոկի տեսլականն ի սկզբանե McDonald’s-ի վերաբերյալ:
«Եթե աղյուս ունենայի ամեն անգամ, երբ կրկնում էի «որակ, ծառայություն, մաքրություն և արժեք» արտահայտությունը, կարծում եմ, որ ես հավանաբար կարող էի դրանք կապել Ատլանտյան օվկիանոսի հետ»: – Ռեյ Կրոկ
Որակ
Բաղադրիչները փորձարկվում, համտեսվում և կատարելագործվում են ըստ օպերացիոն համակարգի: Կրոկի՝ McDonald’s-ի ապագայի վերաբերյալ իր տեսլականն է վաճառել ապագա ծավալներն իր առաջին մատակարարներին:
Նրանք հավատացին Ռեյին, և ռեստորանը ծաղկեց:
McDonald’s-ի խանութներն ինքնուրույն բացելու փոխարեն, ընկերությունը իր ճաշացանկից, ապրանքանիշից և գործառնական ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն է տալիս բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց համար աութլետ բացել: Կարևորն այն է, որ հսկայական հոնորարներ հավաքելու փոխարեն, McDonald’s-ն իր գումարների մեծ մասը վաստակում է խանութները ձեռք բերելով և դրանք տրամադրելով ֆրանչայզներին: Այսպես է աշխատում McDonald’s-ի բիզնեսի հիմքում ընկած մաթեմատիկան: Ֆրանչայզները ներդրումներ են կատարում ձեռնարկությունում հենց սկզբից: Ֆրանչայզերի սեփականատերերը հաճույքով վճարում են պահանջվող գումարը ՝ McDonald’s ապրանքանիշի իրավունքները գնելու համար: Նաև չպետք է աչքաթող անել այն փաստը, որ վաճառքից և վարձույթից գումար վաստակելով՝ McDonald’s-ը նաև գումար է խնայում՝ իր որոշ պարտականություններն աութսորսինգ կատարելով:

Նորարարություն
Սկզբում հետևողականության և նորարարության բնութագրերը կարծես հակասում էին միմյանց: Իրականում նրանք միասին աշխատել են McDonald’s-ի շարունակական աճը թույլ տալու համար:
Բիզնեսի հիմնական բաղադրիչներին հետևողական լինելը չի նշանակում, որ վաճառած ապրանքները կամ նույնիսկ դրանք մատուցելու եղանակը պետք է մնան նույնը: Հաստատուն հիմքով և հաստատված գործընթացներով հնարավոր է փոփոխել արտադրանքը՝ հաճախորդներին ավելի լավ ծառայելու նպատակով: Նորարարությունը, որը բխում է իր հաճախորդների և ֆրանչայզերների արձագանքից, մեծ դեր է խաղացել McDonald’s-ի՝ տարիների ընթացքում լճացումից պաշտպանվելու գործում:
Օրինակ, 1975 թվականին McDonald’s-ի մի խումբ պոտենցիալ հաճախորդներ խնդիր ունեին. նրանք զինվորներ էին, և այն ժամանակ զինվորներին թույլ չէր տրվում համազգեստով դուր գալ մեքենաներից:
McDonald’s-ը, իմանալով խնդրի մասին, լուծում է այն՝ ավելացնելով drive-thru: McDonald’s-ի առաջին մեքենան տեղակայված էր Արիզոնա նահանգի Սիերա Վիստա քաղաքի Ֆորտ Հուաչուկա ռազմակայանի մոտ՝ այնտեղի զինվորներին ծառայելու համար: Հետագայում լրացուցիչ drive-thru-եր են ավելացել Վրաստանում և Օկլահոմա Սիթիում:
Նախաճաշի օրինակը
Տարիներ շարունակ McDonald’s-ի հաճախորդները ամբողջ օրը լցնում էին հայտարարությունների ցուցանակները՝ նախաճաշ խնդրելով: Բայց McDonald’s-ը վարանում էր փոփոխություններ կատարել՝ վախենալով խոհանոցի արագությունը դանդաղեցնել: Այնուամենայնիվ, ղեկավարները փոխեցին իրենց մտածելակերպը: 2015 թվականի հոկտեմբերի 6-ից սկսել է նախաճաշի վաճառքը՝ առաջացնելով ֆրանչայզերների մեծ գոհունակությունը: Երբ խոսքը վերաբերում է տարիների ընթացքում հաճախորդների նախասիրություններին և ցանկություններին համահունչ լինելուն, ֆրանչայզերները մեծ դեր են խաղացել McDonald’s-ի աճի գործում:

Կայունություն
McDonald’s-ի՝ այսքան երկար հաջողության հասնելու ամենամեծ պատճառը թերևս փոթորիկներին դիմակայելու ունակությունն է: Թեև McDonald’s-ն իր գոյության ընթացքում հիմնականում վերելք է ապրել, ընկերությունը ստիպված է եղել բախվել մի շարք մարտահրավերների և հակասությունների: Եղել են բազմաթիվ դատական գործեր և բացասական մամուլ McDonald’s-ի մասին տարբեր թեմաներով: Թվում է, թե ընկերության ռազմավարության գոնե մի մասը ենթադրում է խնդրի ճանաչում:
1980-ականների կեսերին McDonald’s-ը հանդիպում է իր ամենաուժեղ մրցակիցներից մեկի՝ London Greenpeace ակտիվիստների խմբի հետ: «Ի՞նչն է սխալ McDonald’s-ի հետ» վերնագրով թռուցիկով՝ խումբը պնդում էր, որ McDonald’s-ի մատուցած սնունդը վնասակար է մարդու առողջության համար, և որ սնունդ և փաթեթավորում արտադրելու համար օգտագործվող գործունեությունը նպաստում է անձրևային անտառների ոչնչացմանը:
Ի պատասխան՝ McDonald’s-ը պաշտոնապես ստեղծում է Global Environmental Commitment, որը նկարագրում է բոլոր ձեռնարկվող քայլերը կոշտ թափոնների նվազեցման, բնական պաշարների պահպանման և մյուսներին պատասխանատվության ենթարկելու իրենց գործողությունների համար: McDonald’s-ի սպառողական փաթեթավորման ավելի քան 80%-y պատրաստվում է վերականգնվող նյութերից: Ընկերությունը դատի է տվել Լոնդոնում տեղակայված Greenpeace-ի անդամներին:
Սա Անգլիայի պատմության մեջ ամենաերկարատև դատավարությունն էր՝ բողոքի զանգվածային ճնշումներով և մամուլի բացասական լուսաբանումներով: Չնայած վճիռը մեծամասամբ McDonald’s-ի օգտին էր, դատավարությունը հանգեցրել է նրան, որ McDonald’s-ը մաքրի հանրային իմիջի խառնաշփոթը, որը PR վերլուծաբաններն անվանել էին վատագույններից մեկը, եթե ոչ ամենավատը:
Սովորելու դասեր
1970-ականների առավոտյան նախաճաշի հատուկ ճաշացանկի ներդրումից մինչև սննդի պատրաստման անհավանական նորամուծություններ, McDonald’s-ն, անկասկած, Ամերիկայի ամենամեծ հաջողություններից մեկն է: Այն նորարարական հաջողության հիանալի օրինակ է՝ կորպորատիվ մշակույթից մինչև գերարդյունավետ սննդի պատրաստում:
Զարգացնելով կայուն և արդյունավետ գործընթացներ և ընթացակարգեր և հավատարիմ մնալով դրանց հետևողականությանը` ձեռնարկությունները կարող են կերտել սպառողի վստահությունն ապրանքանիշի նկատմամբ:
Լսիր: Հաճախորդները գիտեն, թե ինչ են ուզում: Բիզնեսի հիմնական գործառույթն է բացահայտել այդ կարիքները և բավարարել դրանք: Երբ հաճախորդները պատմում են ձեզ, թե որոնք են իրենց ցանկությունները, դա ապագայում աճելու և միանալու հրավեր է:

