Logo

Ավելի շատ պացիենտ ենք ունենում, քան մոբիլիզացվող մահճակալներ․ առողջապահության նախարար

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
00:00 / 18.06.2020LIFETECH
22736686 - Ավելի շատ պացիենտ ենք ունենում, քան մոբիլիզացվող մահճակալներ․ առողջապահության նախարար

Հիվանդանոցային ֆոնդի մոբիլիզացիան շարունակվում է, սակայն առողջապահական համակարգն ավելի շատ պացիենտ է ունենում, քան մոբիլիզացվող մահճակալները։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հիմա արդեն քաղաքացիներ են ընդունում Վեդու ԲԿ-ում, 60 մահճակալից զբաղված է 29-ը, մյուս մահճակալների վրա դեռ չենք հասցրել թթվածնային կետեր ավելացնել, որ բոլորն ընդունեն, նույնը Դիլիջանի ԲԿ-ում է, երկու ԲԿ էլ՝ Սպիտակի և Մարտունու, հերթի մեջ են, չհաշված՝ ռեանիմացիաները, որոնց մասին խոսել եմ՝ «Գրիգոր Լուսավորիչ»- ում, «Էրեբունի»- ում և Միքայելյան ինստիտուտում»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ դրանց վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հայաստանում հունիսի 18-ի առավոտյան 09:00-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդ 143 մարդ հոսպիտալացման կարիք ունի: Նրանցից 25-ը տանն են, մյուսները` ոչ կորոնավիրուսային պրոֆիլով հիվանդանոցներում։

Երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18 698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած:

Կորոնավիրուսով հիվանդներից 444-ը ծանր, 131-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում են։


fastnews-ads-banner