Logo

Այսօրվանից Բաթումին և Քութայիսին «ազատ» քաղաքներ են

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 05.05.2020LIFETECH
5 2 - Այսօրվանից Բաթումին և Քութայիսին  «ազատ» քաղաքներ են

Բաթումի և Քութայիսի քաղաքների մուտքն ու ելքն արդեն բաց է, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, այս փուլում Թբիլիսին և Ռուսթավին փակ կմնան: Վարչապետը չի բացառել, որ այս քաղաքները կբացվեն մինչև շաբաթվա վերջ:

« Բաթումիում և Քութայիսիում կվերացվեն երթևեկության բոլոր տեսակի սահմանափակումները: Առաջիկա օրերին համապատասխան որոշումներ կկայացվեն Թբիլիսիի և Ռուսթավիի վերաբերյալ: Դա ուղղակիորեն կապված է շրջակա տարածքներում համաճարակաբանական իրավիճակի հետ: Հուսով ենք, որ հարցը դրական լուծում կստանա մինչև շաբաթվա վերջ », – ասել է Գախարիան:

Հիշեցնենք, որ Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի և Ռուսթավի քաղաքների մուտքն ու ելքն արգելվել էր ապրիլի 15-ից:


fastnews-ads-banner