Չինական նոր պրեմիում ամենագնացի դեբյուտը տեղի կունենա 2022 թվականի վերջին:
Չինական Exeed ընկերությունը ցուցադրել է նոր AtlantiX քրոսովերի ինտերիերի լուսանկարները, որի պրեմիերան նախատեսվում է այս տարվա նոյեմբերին։ Մինիմալիստական ոճով պատրաստված կոնցեպտուալ մեքենայի ինտերիերը գործնականում չի տարբերվի սերիական մոդելից։ Նոր քրոսովերում չինական արտադրողն օգտագործել է առաջադեմ տեխնիկական և թվային լուծումներ, որոնք առավելագույն հարմարավետություն կապահովեն վարորդի և ուղևորների համար։
![]()
Առաջինը, ինչն ուշադրուփյուն է գրավում սրահում, հսկայական 24,6 դյույմանոց առանց շրջանակի մուլտիմեդիոն համակարգով էկրանն է, որը միաձուլվում է թվային գործիքների վահանակի հետ:
![]()
Էկրանը հագեցած է վարորդի համար անհատական հարմարվողական գործառույթով, որը կարող է փոխել ինֆորմացիայի ցուցադրման զոնաները վարելու ընթացքում: Առջևի նստատեղերի հետևի մասում տեղադրվել են ևս երկու դիսփլեյներ։ Ավելին, էկրաններին պատկերները կհարմարվեն հետևի ուղևորների աչքերի բարձրությանը։
![]()
Ինտերիերի մեկ այլ տարբերակիչ առանձնահատկությունը «տիեզերական» ոճով պատրաստված բազկաթոռներն էին։ Դիզայներների կարծիքով՝ նստատեղերի այս ձևը կապահովի առավելագույն հարմարավետություն և լրացուցիչ տեսանելիություն բոլոր ուղեւորների համար։ Սպասվում է, որ քրոսովերը կստանա երկուլիտրանոց տուրբո շարժիչ՝ հագեցած ավտոմատ փոխանցման տուփով և լիաքարշակ համակարգով։
Անցյալ շաբաթ Exeed-ը ցուցադրեց AtlantiX քրոսովերի տեսքը։ Ինչպես ինտերիերի դեպքում, մոդելի էքստերիերը ևս պատրաստված է ֆուտուրիստական ոճով։


