«Ֆասթ Թիվին» ձեռք է բերել լիբանանյան արտադրության «Բեյրութ Սիթի» բազմասերիանոց ֆիլմի ցուցադրության բացառիկ իրավունքը։ Մայիսի 16-ից հայ կինոսերները կարող են դիտել հեռուստասերիալը Fast TV կայքում և FastTV.am հավելվածում, որոնք հասանելի են ինչպես Android և IOS օպերացիոն համակարգերում, այնպես էլ սմարթ հեռուստացույցների միջոցով՝ բաժանորդագրության ցանկացած սակագնային պլանի շրջանակներում:
«Բեյրութ Սիթի» բազմասերիանոց ֆիլմը լիբանանյան NBC և MTV հեռուստաընկերություններով ցուցադրվել է 2017, 2018 թվականներին։ Այն մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Լիբանանում, այլև տարածաշրջանում։
Ֆիլմի ռեժիսորը հայազգի Սերժ Օրյանն է: «Բեյրութ Սիթի»-ն նա համարում է իր ռեժիսորական կարիերայի գագաթնակետը։ Պատմությունը Բեյրութում ապրող 4 աղջիկների մասին է։ Յուրաքանչյուր կերպար ներկայացնում է Բեյրութի իրական կյանքը. տեսախցիկները շրջում են քաղաքում և բացահայտում կանանց։
Հասարակության մեջ կանանց և տղամարդկանց հարաբերությունների, ամուսնության, փողի և այլ խնդիրների մասին պատմող «Բեյրութ Սիթի» 15-մասանոց հեռուստաֆիլմը բացառիկ իրավունքով կարող եք դիտել Fast TV կայքում և FastTV.am հավելվածում: Հիշեցնենք, որ այստեղ ներկայացված են 500-ից ավելի ֆիլմեր, սերիալներ, փաստավավերագրական ֆիլմեր, մասնավորապես, սպորտային, ինչպես նաև երեխաների համար նախատեսված տասնյակ աուդիոհեքիաթներ։