Համացանցում այդ օբյեկտը կոչվում է «հսկա տիեզերական փափկամարմին»:
Արիզոնայի համալսարանի տիեզերական հետազոտողներն օրերս հրապարակեցին Կարմիր մոլորակի թարմ լուսանկարները։ Եվ համացանցը բաժանվեց երկու ճամբարի՝ նրանք, ովքեր մեծ խոռոչ են տեսնում և նրանք, ում աչքին բլուր է երևում։
Իրականում լուսանկարում խոռոչ է: NASA-ի ներկայացուցիչները հայտնում են, որ այն առաջացել է ժայռերի փլուզման արդյունքում։ Նրանց համար, սակայն, ովքեր տեսնում են այստեղ բարձրություն, անհանգստանալու ոչինչ չկա. Մարսի վրա ստվերների խաղը շատ խաբուսիկ է:

Տեսնելու համար, թե իրականում ինչ է պատկերված նկարում, կարելի է փորձել այն գլխիվայր շրջել: Որոշ մարդկանց մոտ այդ մեթոդն աշխատում է:
Առեղծվածային օբյեկտը գտնվում է Ceraunius Fossae տարածքում։ Լուսանկարն արվել է 284 կմ բարձրությունից, ՆԱՍԱ-ի Mars Reconnaissance Orbiter զոնդով ։ Խոռոչի մոտավոր երկարությունը մոտ 1200 մետր է։

Արիզոնայի համալսարանի գիտնականները կփորձեն պարզել, թե որքան խորն է այդ անցքը և արդյոք այն անցնո՞ւմ է գետնի տակ: Գիտնականները կասկածում են, որ Մարսի վրա կան մի քանի հրաբխային քարանձավներ, որոնք ապագայում կարող են լինել ռոբոտների կամ հնագույն կյանքի նշաններ փնտրող մարդկանց հետախուզման և վայրէջքի վայր: Բացի այդ, մակերեսի տակ եղած պայմանները կարող են ավելի անվտանգ լինել ապագա առաքելությունների համար:


