Logo

Բրիտանացի ինֆլուենսերները պետք է տեղեկացնեն իրենց ռետուշ արված նկարների մասին

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:15 / 14.01.2022Լրահոս

retush nkarner

Մեծ Բրիտանիայում նոր օրենք է ընդունվել, ըստ որի բլոգերները գովազդային հրապարակումներում պետք է նշեն՝ արդյոք դիմել են ռետուշին։

Նոր օրենսդրությունը, որը հակիրճ կոչվում է «Մարմնի թվային փոփոխութունների օրինագիծ», առաջարկել է պահպանողական պատգամավոր դոկտոր Լյուկ Էվանսը: Նա կոչ է արել պայքարել սոցցանցերում մարմնի անիրատեսական կերպարի դեմ և ասել, որ ինֆլուենսերները պետք է ազնիվ լինեն իրենց լսարանի հետ։

«Մարդիկ սպառազինությունների մրցավազքի մեջ են՝ հանուն կատարյալ սելֆիի, որն ազդում է հոգեկան առողջության վրա», - հավելել է Էվանսը:

Օրինագիծը մշակողների ակնկալիքների համաձայն՝ այն կօգնի պայքարել ուտելու խանգարումների դեմ՝ սննդի հետ կապված սինդրոմների, որոնք հաճախ զարգանում են իդեալականացված չափանիշներին չհամապատասխանելու անհանգստության ֆոնին:

Դոկտոր Էվանսը հավելել է, որ օրենքը հատկապես վերաբերում է կոմերցիոն գովազդվող պատկերներին.

«Խոսքը վերաբերում է ոչ թե ձեր հարսանյաց լուսանկարները ֆիլտրելուն կամ աչքերի կարմիր էֆֆեկտը հեռացնելուն, այլ ուղղված է նրանց, որոնք զգալի ազդեցություն ունեն և կոմերցիոն նպատակներ են հետապնդում»:

 

fastnews-ads-banner