Logo

Բորսաներ․ եվրոպական ինդեքսներն աճել են

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:01 / 10.01.2023• LIFETECH
null

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.34%-ով և կազմել 33517.65 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 3892.09 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.63%-ով և կազմել 10635.65 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական և տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.25%-ով և կազմել 14792.83 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.68%-ով և կազմել 6907.36 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.33%-ով և կազմել 7724.94 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 3.72%-ով և կազմել 977.79 կետ:

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 6.23%-ով և կազմել 2438.50 դոլար, պղնձի գինն աճել է 3.14%-ով և կազմել 8859.50 դոլար, կապարի գինն աճել է 2.32%-ով և կազմել 2251.50 դոլար, նիկելի գինը նվազել է 2.30%-ով և կազմել 27434.00 դոլար, անագի գինն աճել է 2.34%-ով և կազմել 25861.00 դոլար, ցինկի գինն աճել է 6.02%-ով և կազմել 3205.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.47%-ով և կազմել 70393.52 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 49000.00 դոլար:

Գների չափման միավորը տոննան է:

Թանկարժեք մետաղների գները նվազել են

NYMEX բորսայի հունվարի 9-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 0.44%-ով և կազմել 1876.10 դոլար, արծաթի գինը նվազել է 2.51%-ով և կազմել 23.65 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.26%-ով և կազմել 1092.20 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկյան ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի՝ ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղղություններով:

 

fastnews-ads-banner