Logo

Բորսաներ․ պղնձի և անագի գինն աճում է

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
10:42 / 21.03.2023ԲԻԶՆԵՍ
null

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաների մարտի 21-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.20%-ով և կազմել 32244.58 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.89%-ով և կազմել 3951.57 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 11675.54 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են:

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.12%-ով և կազմել 14933.38 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.27%-ով և կազմել 7013.14 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.93%-ով և կազմել 7403.85 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 3.25%-ով և կազմել 979.83 կետ:

LME. գունավոր մետաղների գներ

 

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.02%-ով և կազմել 2274.50 դոլար, պղնձի գինն աճել է 1.37%-ով և կազմել 8697.50 դոլար, կապարի գինն աճել է 1.36%-ով և կազմել 2118.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.43%-ով և կազմել 22797.00 դոլար, անագի գինն աճել է 1.07%-ով և կազմել 22750.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.33%-ով և կազմել 2885.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 2.80%-ով և կազմել 68232.99 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34180.00 դոլար:

Գների չափման միավորը տոննան է:

NYMEX. թանկարժեք մետաղների գներ 

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 0.40%-ով և կազմել 1987.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.35%-ով և կազմել 22.69 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.16%-ով և կազմել 994.60 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկյան ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի՝ ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղղություններով:

 

 

fastnews-ads-banner