Ամերիկյան ինդեքսներ
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 31819.14 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.15%-ով և կազմել 3855.76 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.45%-ով և կազմել 11188.84 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:
LME. գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 0.89%-ով և կազմել 2333.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.72%-ով և կազմել 8931.00 դոլար, կապարի գինն աճել է 0.24%-ով և կազմել 2082.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.94%-ով և կազմել 23123.00 դոլար, անագի գինն աճել է 1.30%-ով և կազմել 23210.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.32%-ով և կազմել 2946.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.69%-ով և կազմել 72620.18 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34180.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է
NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 1907.40 դոլար, արծաթի գինն աճել է 4.61%-ով և կազմել 21.77 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 3.03%-ով և կազմել 998.40 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկյան ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի՝ ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղղություններով:


