Logo

Call of Duty: Vanguard ալֆա փորձարկումները տեղի կունենան օգոստոսի 27-ից 29-ը (տեսանյութ)

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 23.08.2021Լրահոս
1 - Call of Duty: Vanguard ալֆա փորձարկումները տեղի կունենան օգոստոսի 27-ից 29-ը (տեսանյութ)

Activision հրատարակչությունը և Sledgehammer Games ստուդիան պաշտոնական բլոգում բացահայտել են Call of Duty: Vanguard հրաձիգի առաջիկա ալֆա փորձարկման ժամկետներն ու մանրամասները: Միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 27-ից 29-ը ընկած հատվածում:

Ալֆա փորձարկումները տեղի կունենան միայն PlayStation 4 և PlayStation 5 համակարգերում: Նախաբեռնումը սկսվում է այսօր՝ օգոստոսի 23-ին: Թեստավորումը թույլ կտա խաղացողներին փորձել նոր Champion Hill ռեժիմը, որի ընթացքում 2 կամ 3 հոգուց բաղկացած ջոկատները կպայքարեն միմյանց հետ: Հիմնական խնդիրը թշնամու ջոկատի զոհերի թիվը զրոյի հասցնելն է: Ալֆա թեստի մասնակիցներին կներկայացվի այցեքարտ և զինանշան, որոնք հասանելի կլինեն Call of Duty: Vanguard-ի մեկնարկին բուն խաղում, ինչպես նաև Call of Duty: Warzone Battle royale-ում:


fastnews-ads-banner