Logo

ChatGPT՝ աշխարհում ամենաարագ աճող հավելվածը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:41 / 06.02.2023LIFETECH
null

Դիպլոմային աշխատանքներ, նոր երգեր, կոդեր, օգտատերերի հասարակ նամակներ, ֆիլմերի սցենարներ, գաղափարներ գեներացնող ChatGPT չաթ-բոտը դարձել է պատմության ամենաարագ աճող հավելվածը:

2023թ. հունվարի տվյալներով` OpenAI ընկերության կողմից գործարկված GPT-3.5 նեյրոցանցի վրա հիմնված չաթ-բոտի ամսական ակտիվ լսարանը հասել է 100 միլիոնի:

Ըստ UBS վերլուծական ընկերության գնահատականի՝ վերջին 20 տարիներին սա սպառողների շրջանում ամենաարագ տարածվող հավելվածն է:

Համեմատության համար՝ 100 մլն օգտատիրոջ  սահմանը TikTok-ը հատել է 9 ամսում:

Հավելվածի դեմո տարբերակը գործարկվել է 2022 թվականի նոյեմբերի 30-ին, իսկ փետրվարի 1-ին արդեն ներկայացվել է վճարովի տարբերակը, որի ամսական բաժանորդագրությունն արժե 20 ԱՄՆ դոլար:

fastnews-ads-banner