Logo

Chrome-ը կպահպանի ներդիրների խմբերը վերբեռնումից հետո

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:07 / 15.11.2022• LIFETECH
null

Այժմ այդ գործառույթը շատ ավելի իմաստալից է:

Նախկինում Google-ն ավելացրել էր ներդիրների խմբերը Chrome-ում պահելու հնարավորությունը, որպեսզի դրանք մշտապես բաց չմնան, բայց անհրաժեշտության դեպքում մուտք լինի։ Խումբը ֆիքսված է էջանիշների տողում, այնպես որ կարելի է այն կրկին բացել մեկ հպմամբ:

Ճիշտ է, ֆունկցիան ունի զգալի սահմանափակում․ երբ վերագործարկեք կամ թարմացնեք բրաուզերը, խմբերն անհետանում են։ Chrome Canary 110-ի նոր տարբերակում ավելացրել են լոկալ սինքրոնացում, որպեսզի տվյալների հասանելիությունը պահպանվի: Այս փոփոխությունն ավելացվել է Windows-ում, Mac-ում, Linux-ում և Chrome OS-ում:

Հետաքրքիր է, որ խմբի ներդիրները բրաուզերի վերբեռնումներից հետո հաճախ պահպանվում են այլ հերթականությամբ: Մշակողներն արդեն աշխատում են այդ սխալը վերացնելու ուղղությամբ:

Եթե օգտագործում եք Chrome Canary-ը, կարող եք ակտիվացնել լոկալ սինքրոնացումը՝ անցնելով chrome://flags և նշելով #tab-groups-save-ի կողքը գտնվող վանդակը:

Դեռ հայտնի չէ, թե երբ այս թարմացումը Canary-ից կտեղափոխվի սովորական Chrome։ Նմանատիպ գործառույթ արդեն աշխատում է Edge բրաուզերի կայուն տարբերակում, որն օգտագործում է նաև Chromium-ը։ 
 

fastnews-ads-banner