Collins English Dictionary-ը 2021 թվականի բառ է ընտրել NFT հապավումը՝ «Non-Fungible Token»: Այս մասին հաղորդվում է բառարանի բլոգում։
«Սա, անկասկած, նորաձև բառ է, որը մենք անդադար լսում ենք վերջին 12 ամիսների ընթացքում նորությունների անվերջ հոսքում», – նշում են կազմողները: Նրանց կարծիքով, այս նոր երևույթը գործնականում «գրավել է հանրության երևակայությունը» և նոր հնարավորություններ բացել արվեստի առևտրի համար։
Collins English Dictionary-ը նաև ընդգծել է այս տարի հայտնի դարձած մետավերես և կրիպտոարժույթ/կրիպտո բառերը: Առաջին շարքում ներառել են կորոնավիրուսային համաճարակի հետ կապված մի քանի արտահայտություններ, մասնավորապես՝ «պատվաստանյութի երկու չափաբաժնով պատվաստված անձ» և «խառը տեսակի աշխատանք»՝ ենթադրելով. որ աշխատակիցները գրասենյակում աշխատում են միայն կես դրույքով։
Անցյալ տարի Collins English Dictionary-ը տարվա բառ անվանել է «lockdown»-ը: 2021 թվականին Օքսֆորդի անգլերեն բառարանը տարվա բառ է հայտարարել «vax», իսկ Քեմբրիջի բառարանը՝ «համառություն»: