Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Forbes-ի վարկածով դուրս է մնացել աշխարհի ամենահարուստ մարդկանց թոփ 10-ից: Այժմ Ցուկերբերգը զբաղեցնում է ցուցակի 12-րդ հորիզոնականը։
2021 թվականի նոյեմբերին Ցուկերբերգը վարկանիշում զբաղեցրել է 3-րդ տեղը, կարողությունը գնահատվել է 134.5 միլիարդ դոլար: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգներում առևտրի բացման ժամանակ Meta-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է ավելի քան 25%-ով, ինչի պատճառով Ցուկերբերգը կորցրել է 27 միլիարդ դոլար:
Մարկ Ցուկերբերգի կարողությունը գնահատվում է 87.6 միլիարդ դոլար:
Ընկերությունը կորցրել է ներդրողներին՝ սոցիալական ցանցի ակտիվ օգտատերերի թվի նվազման, ինչպես նաև կանխատեսումներից ցածր եկամուտների պատճառով։ Ըստ Bloomberg-ի՝ մեկ օրում ունեցվածքի նման կորուստը պատմության մեջ ամենառեկորդներից մեկն է։