Խանութներն արդեն փակ են, իսկ ապրանքի մատակարարումը դադարեցված է։
Ֆրանսիական Decathlon ցանցը վաճառքի է հանել իր բիզնեսը Ռուսաստանում։ RBC-ի աղբյուրների համաձայն՝ ընկերությունը կարող է վաճառել բոլոր ակտիվներն ամբողջությամբ կամ առանձին՝ իրեն պատկանող անշարժ գույքով։
2022 թվականի գարնանը Decathlon-ը 57 խանութ ուներ Ռուսաստանում, իսկ այժմ, ընկերության կայքում տեղադրված տեղեկության համաձայն, մնացել է 28-ը․ բոլորը փակ են, իսկ ապրանքների մատակարարումը դադարեցված է։
INFOLine վերլուծական ընկերության գործադիր տնօրեն Իվան Ֆեդյակովը Ռուսաստանում Decathlon-ի բիզնեսը գնահատել է 13-15 միլիարդ ռուբլի։ Նրա խոսքով՝ ամբողջությամբ այն վաճառելը, սակայն, չափազանց դժվար կլինի։


