Dior-ը նոր գիրք է թողարկել Ջոն Գալիանոյի ստեղծագործությունների մասին Նորաձևության տան համար՝ արքայադուստր Դիանայի մուգ ատլասե զգեստից մինչև 2011 թվականի վերջին հավաքածուի դեղին զգեստը: Հաղորդում է WWD-ն։
448 էջանոց աշխատությունը հրատարակել է Assouline հրատարակչությունը։ Գիրքը շարքի հինգերորդ հատորն է: Այն ընդգրկում է ապրանքանիշի բոլոր կրեատիվ տնօրենների աշխատանքը:
Հեղինակը բրիտանացի Էնդրյու Բոլթոնն է:
«Գալիանոն ընդլայնել է Dior-ի գեղագիտական լեզուն ժամանակի ոգուն համահունչ նոր փոխակերպումներով: Նրա աշխատանքը մարմնավորում է 1990-ականների և 2000-ականների սկզբի երևակայությունն ու էսկապիզմը (փախուստ): Եթե նա գոյություն չունենար, պատմությունը պետք է հորիներ նրան»,- ասել է Բոլթոնը։