
«Էմբրի Թեք»-ը հայկական ստարտափ է, որը ստեղծում է կոշիկների համար նախատեսված «Էմբրի» խելացի ներդիրների ու հավելվածի համակարգ: Այն ավտոմատ գրանցում է մարդու մարմնի քաշի փոփոխությունները, վերլուծում է մարդու ֆիզիկական ակտիվությունն ու պահվածքը և օգնում առողջ ապրելակերպ վարել: Ընկերությունը թիրախավորում է ԱՄՆ-ի և Եվրոպական շուկաները:
Ինչպե՞ս որոշվեց ստեղծել նման բիզնես
Մի քանի տարի առաջ, դիզայներ Նարե Գևորգյանը, ով 2020 թվականին ընդգրկվել է մինչև 30 տարեկան 30 հայ երիտասարդների HIVE Ventures-ի ցուցակում, և Սարգիս Կարապետյանը, ով սիլիկոնյան հովտի Draper Univercity2018-ի շրջանավարտ է, սկսեցին աշխատել կրելու համար նախատեսված ավտոմատ կշեռք ստեղծելու մտքի վրա: Սկզում դա ընդամենը մասնագիտական ու քաշի կառավարման անձնական խնդիրները լուծելու մարտահրավեր էր, հետո վերածվեց աշխարհում քաշի կառավարման ու առողջ ապրելակերպի խնդիրը լուծելու ամբիցիոզ պլանի:
Շատ չանցած թիմին միացավ սննդաբան Լիանա Ավետյանը, ով 14 տարի ԱՄՆ-ում է ապրել, ստացել մասնագիտական կրթություն ու օգնել մարդկանց կառավարել քաշը: Թիմում շատ կարևոր դեր է խաղում նաև հիմնադիր-խորհրդատու Լևոն Հովհաննիսյանը, ով ունի 10 տարուց ավել փորձ` բիոբժշկական ու կրելու համար նախատեսված սարքերի նախագծման ու արտադրման ոլորտում:
«Էմբրի»-ի 14 հոգանոց թիմը մինչ այսօր Հայաստան է բերել 0.5 միլիոն դոլար ներդրում և գրանտեր` SmartGateVC, Hive Ventures վենչուրային ֆոնդերից, AICA-ից, EU4Business-ից ։
Ինչպե՞ս և ովքե՞ր կարող են օգտվել այդ արտադրանքից․
«Էմբրի»-ին նպատակ է դրել օգնել այն մարդկանց, ովքեր ուզում են կառավարել իրենց ապրելակերպը, դարձնել այն ավելի առողջ` ունենալով հոգատար օգնական` քաշի կառավարման դժվար ճանապարհին:
Այս պահին կոշիկների համար նախատեսված «Էմբրի» խելացի ներդիրների սահմանափակ խմբաքանակը հասանելի է կայքում:
Ձեր գործունեության առաջիկա պլանների մասին խնդրում եմ պատմեք․
Չնայած պատերազմին ու քովիդին, «Էմբրի»-ին չդադարեցրեց ընթացիկ տեխնոլոգիական հետազոտությունները: Թիմը կարողացավ ավարտին հասցնել հետազոտության տվյալ փուլը, կարգավորել ու կազմակերպել նախնական արտադրությունն ու արտադրանքը նախապատվիրելու համար պատրաստ վիճակի բերել: Առաջիկայում սպասվում են մի շարք համագործակցություններ ամերիկյան ընկերությունների հետ:
Արդեն սկսել են այս տարվա ընթացքում թիմը նոր փորձառու մասնագետներով համալրման գործընթացը: Թիմին է միացել Հայաստանի առաջատար դիզայներներից Արարատ Մկրտչյանը, ու նախատեսվում են համալրումներ նաև ինժիներինգի ու մարկետինգի բաժիններում:
«Էմբրի»-ն լծված է հայկական դիզայնը աշխարհում որակի հոմանիշ դարձնելու նպատակին: